Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 
  • ԱՄՆ-ում անվանել են հակառուսական պատժամիջոցների վերջնանպատակը

    ԱՄՆ-ում անվանել են հակառուսական պատժամիջոցների վերջնանպատակը

    31.01.2018| 12:41
    Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելով՝ ԱՄՆ-ը ցանկանում է կանխել Ռուսաստանի իշխանությունների եկամուտների ստացումը «թշնամական գործունեության» միջոցով` հայտարարել է պետդեպի բարձրաստիճան ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ։ «Վերջնական նպատակը ռուսական կառավարության կողմից ստացվող կարևոր եկամտի դադարեցումն է»,- ասել է դիվանագետը։
  • Իրանական գործարքից դուրս գալու ԱՄՆ-ի պայմանը

    Իրանական գործարքից դուրս գալու ԱՄՆ-ի պայմանը

    31.01.2018| 12:40
    ԱՄՆ-ը դուրս կգա Իրանի հետ գործարքից, եթե եվրոպական գործընկերները չաշխատեն «դրա թերությունների շտկման վրա»` հայտարարել է պետդեպի ներկայացուցիչը։
  • Թրամփի դեմ երկրորդ դոսիե է հայտնվել

    Թրամփի դեմ երկրորդ դոսիե է հայտնվել

    31.01.2018| 12:39
    Հետաքննությունների դաշնային բյուրոն 2016-ի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության մասին գործի շրջանակում ստացել է փաստաթուղթ, որի տվյալները համընկնում են բրիտանական հետախուզության նախկին աշխատակից Քրիստոֆեր Ստիլի դոսիեի տեղեկատվության հետ` հայտնում է The Guardian-ը։ Նախկին հետախույզի դոսիեում խոսվում է «Ռուսաստանի հետ Թրամփի կոմպրոմատային կապերի մասին»։
  • Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է Աֆրինում իր կորուստների մասին

    Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է Աֆրինում իր կորուստների մասին

    31.01.2018| 12:38
    Սիրիայի Աֆրին քաղաքում ռազմարշավի ընթացքում 5 թուրք զինվոր է սպանվել` ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանըքլին:
  • Արմեն Սարգսյան. Ինձ զգում եմ և հայաստանցի, և հայ, և, ինչ-որ տեղ սփյուռքահայ

    Արմեն Սարգսյան. Ինձ զգում եմ և հայաստանցի, և հայ, և, ինչ-որ տեղ սփյուռքահայ

    31.01.2018| 12:33
    Ես ինձ զգում եմ և հայաստանցի, և հայ, և, ինչ-որ տեղ սփյուռքահայ` «Շանթին» տված հարցազրույցում ասաց ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը:
  • Արմեն Սարգսյան. Ես 20 տարի չեմ խոսել, որովհետև հեշտ չէ անձնական կյանքը պատմել բոլորին

    Արմեն Սարգսյան. Ես 20 տարի չեմ խոսել, որովհետև հեշտ չէ անձնական կյանքը պատմել բոլորին

    31.01.2018| 12:31
    Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է Վազգեն Սարգսյանի հետ հակասությունների ու վեճի մասին շրջանառվող խոսակցություններին և ասել` սուտ լուրեր են, որ կարող են ազդեցություն ունենալ ոչ միայն երկրում ներքին, այլ նաև միջազգային հարաբերությունների վրա:
  • Պուտինի համար «վիրավորական է» ԱՄՆ-ի «կրեմլյան ցուցակում» չհայտնվելը

    Պուտինի համար «վիրավորական է» ԱՄՆ-ի «կրեմլյան ցուցակում» չհայտնվելը

    31.01.2018| 02:51
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր վստահված անձանց հետ հանդիպմանը հայտնել է, թե չի տեսել ԱՄՆ-ի ֆիննախի «կրեմլյան ցուցակը», բայց կատակել է, որ իր համար «վիրավորական է» այնտեղ չլինելը: Նրա խոսքով՝ այդ փաստաթուղթը վնաս է հասցնում միջազգային հարաբերություններին, սակայն նա կատարյալ հիմարություն է համարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունների ամբողջական դադարեցումը:
  • Պուտին. Շունը հաչում է, քարավանը գնում

    Պուտին. Շունը հաչում է, քարավանը գնում

    31.01.2018| 02:50
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր վստահված անձանց հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ԱՄՆ ֆիննախի հրապարակած «Կրեմլի ցանկին», ասել է՝ «Մոսկվան դեռ չի գնա պատասխան քայլերի, կսպասի և կհետևի զարգացումներին»։ Ռուսաստանը, Պուտինի խոսքով, շահագրգռված է ԱՄՆ-ի հետ կայուն և նորմալ հարաբերություններ ունենալու մեջ:
  • ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպանը կոչ է արել կրեմլյան զեկույցին վերաբերվել առանց հույզերի

    ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպանը կոչ է արել կրեմլյան զեկույցին վերաբերվել առանց հույզերի

    31.01.2018| 02:49
    ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հանթսմանը կոչ է արել հունվարի 29-ին հրապարակված «կրեմլյան զեկույցին» վերաբերվել առանց հույզերի և ընդգծել է, որ փաստաթուղթը պատժամիջոցների ցուցակ չէ:
  • Չի բացառվում, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները Արմեն Սարգսյանի թեկնածության քվեարկության հարցում ազատ թողնվեն

    Չի բացառվում, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները Արմեն Սարգսյանի թեկնածության քվեարկության հարցում ազատ թողնվեն

    31.01.2018| 02:48
    Արմեն Սարգսյանի անձին բոլորը հարգանքով են վերաբերվում, բայց պետք է ոչ միայն նրա անձնական հատկանիշներով առաջնորդվենք, այլև հասկանանք, թե նա որքանով է հավակնում բարձր մակարդակով նախագահի դերը Հայաստանի հզորացման համար իրականացնել` ասել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: